Վաշինգտոնը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԱՄՆ ԱԱԽ
Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած
ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների
հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության
համակարգող Ջոն Քիրբին. հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ջոն Քիրբին հուսով է, որ ռազմական գործողությունները
կդադարեցվեն և ընդգծել է՝ մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես
անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին
«ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների
հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին»,-նշել է նա: