ՀԱՄԱՍ-ը հաստատել է Իսրայելի հետ հնարավոր փոխանակվելիք պատանդների ցուցակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում իր կողմից պահվող 34 պատանդների ցուցակը, որոնք հնարավոր է փոխանակվեն Իսրայելի հետ Գազայում հրադադարի համաձայնագրի շրջանակներում․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում տալով շարժման անանուն պաշտոնյային։
«Համասը հաստատել է 34 պատանդների ցուցակը, որը Իսրայելը տրամադրել է փոխանակման համար՝ որպես հնարավոր զինադադարի համաձայնագրի մաս», – գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Պաշտոնյան գործակալության հետ զրույցում նշել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ցանկացած գործարք կախված է Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և մշտական հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց։