
WTA-250 Հոբարթ. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչը Ավստրալիայում անցկավող մրցաշարի առաջին փուլում 6-3, 7-5 հաշվով պայքարից դուրս է թողել Սյու Վանին (Չինաստան, 108-րդ ռակետ)։ 22-ամյա թենիսիստուհին մրցակցին պարտության է մատնել 1 ժամ 35 րոպեում։
Ավանեսյանը երկրորդ փուլում հանդիպելու է Գրետ Մինենին (Բելգիա, 94-րդ ռակետ)։