«ՀայաՔվեն» մտադիր է արագացնել նոր ազգային ուժերի ձևավորումը այս խառնակ ժամանակներում
«ՀայաՔվեի» նպատակն է այս խառնակ ժամանակներում արագացնել նոր ազգային ուժերի ձևավորումը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը: Այսօր, որպես նոր ազգային ուժերի առաջատար, «ՀայաՔվեն» անցնում է զգալի փոփոխություններ՝ ընդլայնելով իր ոլորտային ծածկույթը, գործիքակազմը և տարածքային կառույցների ցանցը, նշել են նախաձեռնությունից:
«Մեր հիմնական նպատակը երկիրը ազատել է ներկայիս վարչախմբից՝ նույն ժամանակ ընձեռելով հասարակությանը քաղաքական այլընտրանք, որը կվայելեն նրա վստահությունը և կարող է հաղթահարել երկրում առկա ճգնաժամը»,-գրում է նախաձեռնությունը։
«ՀայաՔվեն» պատրաստ է համագործակցել բոլոր համախոհ ուժերի հետ և միասնական ճակատով հանդես գալ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի դեմ՝ մի կողմ դնելով անձնական հավակնությունները։