08 Հուն
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում. Asharq

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում. Asharq

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատ արձակել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Այդ մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։

Լրատվականի խոսքով՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի հաստատած ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաներին և հիվանդներին: Նշվում է, որ շարժումը համաձայնել է ազատ արձակել այդ պատանդներին, սակայն մոտ մեկ շաբաթ կպահանջվի հստակ որոշելու՝ նրանք ողջ են, թե ոչ։