08 Հուն
2025
3.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիբեթում տեղի ունեցած հզոր երկրաշարժին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել

Տիբեթում տեղի ունեցած հզոր երկրաշարժին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել

Տիբեթի հեռավոր շրջաններից մեկում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել, հայտնում է CNNը՝ հղում անելով Չինաստանի պետական լրատվամիջոցներին։

Ցնցումները զգացվել են հարևան Նեպալում և Հնդկաստանի հյուսիսում։ Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:05-ին, որին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:

Ե՛վ USGS-ը, և՛ Չինաստանի երկրաշարժերի ցանցերի կենտրոնը հայտնել են, որ էպիկենտրոնը գտնվում է հեռավոր Տիբեթյան բարձրավանդակում՝ Նեպալի հետ Հիմալայան սահմանի մոտ, Էվերեստից 50 մղոն դեպի հյուսիս: