Մարին Լը Պենին տեղափոխող նավը բախվել է մեկ այլ նավի
Երկու նավ, որոնցից մեկում եղել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, բախվել են Ֆրանսիայի անդրծովյան Մայոտ դեպարտամենտի ափերի մոտ, հայտնում է BFMTV-ն։
Նշվում է, որ բախման ժամանակ մարդկանց մեծ մասը կորցրել է հավասարակշռությունը և ընկել։
Երեքը թեթև վնասվածքներ են ստացել և տարվել ոստիկանական նավակներով։ Ինքը՝ Լը Պենը, չի տուժել, և նույնպես տարհանվել է ոստիկանական նավով, պարզաբանում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով նրա շրջապատին։
Նավը շարժվում էր դեպի կղզի, որտեղ գտնվում է տեղի օդանավակայանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լը Պենը հասել է օդանավին այնպես, ինչպես նախատեսված էր։ Կիրակի նա այցով ժամանել էր Մայոտ, որը մեծապես տուժել է Չիդո ցիկլոնի հետևանքներից: