21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կենսական է ազգային ինքնագիտակցություն ունեցող մտավորականությունը, որին բնաջնջեցին և վարձկան դարձրին. Տեր Ասողիկ

Կենսական է ազգային ինքնագիտակցություն ունեցող մտավորականությունը, որին բնաջնջեցին և վարձկան դարձրին. Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա
Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Պետության գերխնդիրներից առաջինը պետք է լինի գիտության, կրթության, մշակույթի զարգացումը
և սփռումն ի հայս. այս զորեղ հիմքի վրա էլ հարկավոր է իրագործել ազգակերտումը: Մեզ
համար կենսական է ազգային ինքնագիտակցություն և զգացմունքներ, հավատամք ունեցող մտավորականությունը:

Արդարև, մեր բոլոր ձախողումների և կորուստների
պատճառն այդ դասի չգոյությունն է… Հետևողական կերպով այդ դասը բնաջնջեցին և վարձկան
դարձրեցին:

Բայց կա՛ն ընտիր սերմնահատիկները, և դրանք
դեռ պտուղ են տալու՝ բազում արդյունք:

Անկախության տոնին ընդառաջ ուխտենք, որ ամեն
մեկս մեր կարելին ի սպաս է դնելու, որպեսզի հայ իրականությունն ունենա վերոբնութագրյալ
մտավորականությունը: Ազնվական զարմ, որն էլ կերտելու է հույսի, լույսի և հզոր հայրենիքը:
Ես հավատում եմ, համոզված եմ և հանուն այս գաղափարի էլ իմ կյանքն ու անձն եմ դրել:

Կեցցե Հավիտենական և միացյալ և աստվածային
Հայաստանը»,-գրել է Տեր Ասողիկը։