ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհեր կան
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 4 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ազիզյանը գրել է, որ Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
Ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ:
«ԱՄՆ Ազգային եղանակային ծառայությունը (NWS) հունվարի 6–ին զգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է շարժվել Միջինատլանտյան տարածաշրջանով, ինչը լուրջ խափանումներ է առաջացնում ճանապարհային հաղորդակցության մեջ»,– գրել է Ազիզյանը:
Ըստ կանխատեսումների՝ ամենաառատ տեղումները սպասվում են շ, Մերիլենդ, Վիրջինիա, Վաշինգտոն և Դելավեր նահանգներում։