Արցախի ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
«Հարգելի’ հայրենակիցներ,
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին
գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու
ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն
ապահովելու նպատակով։
Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին
և ցուցաբերել զգոնություն», – ասված է հայտարարության մեջ։