Հուսալքությունը ելք չէ, իսկ դրա սպեղանին վրեժի անհագ տենչով շաղախված պայքարն է․ Վարդան Ոսկանյան
Շատ բնական է, որ կան բազմաթիվ պարկեշտ, սրտացավ
և ազնիվ մարդիկ, որոնց անկեղծորեն կթվա, թե ամեն ինչ վերջացած է։ Այս մասին , անդրադառնալով
Արցախում ծավալվող իրադարձություններին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հարյուր հազարավոր նման մարդիկ Հայաստանում
և Արցախում ապրել, արարել ու պայքարել են մեկ նվիրական երազանքով՝ տեսնել Միացումը,
ու հիմա բնական է, որ կարող են և հուսալքված լինել, որովհետև շատ՝ չափից դուրս շատ,
դժվար է չհուսալքվելը։
Հուսալքությունը սակայն ելք չէ, իսկ դրա սպեղանին մեր քրիստոնեական դավանանքով
հաստատագրված հարության հույսն է և մեր արդար ու սրբազան վրեժի անհագ տենչով շաղախված
պայքարը, որոնք էլ Առաջավոր Ասիայում ազգերի ապրելու և ի վերջո թշնամուն ջախջախելու
գրավականն են», – գրել է Ոսկանյանը։