Զելենսկին որոշել է կրկին առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է երկրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ուկրաինական Telegraph հրատարակությունը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, անցյալ աշնանը Ուկրաինայի տեղեկատվական տարածքում առաջին անգամ հայտարարվել է հավանական ընտրությունների ամսաթիվ՝ 2025 թվականի մայիս։ Երկրի քաղաքական շրջանակներում ակնկալվում է, որ քաղաքացիները նույն օրը կընտրեն նախագահին ու խորհրդարանին՝ այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար։
Առայժմ այս կոնկրետ սցենարի համար նախադրյալներ չկան։ Բոլորը սպասում են հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը։