
Հայաբնակ քաղաքները՝ կրակի երախում․ ԱՄՆ-ում անտառային հրդեհներ են
Իրական աղետ Կալիֆորնիայում։ ԱՄՆ֊ին պատուհասել է վերջին 30 տարվա ամենահզոր հրդեհը։ Ի թիվս այլ քաղաքների՝ վտանգված է հայաշատ քաղաքների կենսունակությունը՝ Լոս անջելես, Գլենդել, Փասադենա: Փակվել են դպրոցները: Տարհանվել է ավելի քան երեսուն հազար քաղաքացի:Մարդկանց մի մասն այս պահին շարունակում են մնալ վտանգավոր գոտում, անձնագրերը ձեռքներին՝ պատրաստ սպասում են հնարավոր տարհանմանը: Հայաշատ քաղաքները հոսանքազրկված են։ Շատ տեղերում արդեն սկսել են էվակուացիան։