Խերսոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Նովայա Կախովկա բնակավայրի բենզալցակայանը. կա մեկ զոհ, ևս չորս մարդ տուժել է․ հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ցերեկը նոր Կախովկայում կրակել են բենզալցակայանի վրա՝ սպանելով 64-ամյա տղամարդու՝ բենզալցակայանի օպերատորին։ Ծանր վնասվածքներ են ստացել չորս մարդ, որոնցից երեքը կանայք են, այդ թվում՝ 19-ամյա հղի կին»,-գրել է Սալդոն իր տելեգրամյան ալիքում:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանին գնդակոծել է Ստարայա Զբուրյևկա գյուղը, ինչի հետևանքով զոհվել է 1941 թվականին ծնված մի կին և տուժել է 57-ամյա մի տղամարդ: Հունվարի լույս 8-ի գիշերը զինյալները գնդակոծել են նովոկախովյան հիվանդանոցը և վնասել շտապօգնության ավտոմեքենան: Մարզպետը նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք անհրաժեշտ օգնություն են ստանում:
Սալդոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ուկրաինական պարբերականները նախընտրում են լռել այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են Դնեպրի ձախ ափին գտնվող խաղաղ բնակչության շտապօգնության մեքենաներն ու կենսապահովման համակարգերը: