09 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի զինված ուժերը պատրաստության են բերվել

Թուրքիայի զինված ուժերը պատրաստության են բերվել

Թուրքիայի զինված ուժերը պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հնարավոր գործողության հետ․ այս մասին հայտնում է Türkiye թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:

Թերթը հիշեցրել է, որ Անկարան Սիրիայի նոր իշխանություններից պահանջել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության  դեմ:

Այժմ Թուրքիան պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ ռազմական գործողությունների: Սիրիայի հետ սահմանին գտնվող զորքերը պատրաստության վիճակի են բերվել հնարավոր գործողության համար, ասվում է հոդվածում։

Հունվարի 7-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջնագիր է հայտարարել Սիրիայում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ​​իշխանությունները PKK-ի ներկայացուցիչներից պահանջել են վայր դնել զենքերը և լքել Սիրիայի տարածքը։ Եթե ​​այս առաջարկն անտեսվի, Անկարան կարող է ռազմական գործողություններ սկսել։

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քուրդ զինյալները «կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ իրենց զենքերի հետ կթաղվեն սիրիական հողում»: