ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է հաստատել Ուկրաինային օգնության տրամադրումն առանց Կիևի կողմից հստակ ռազմավարության
Ամերիկացի կոնգրեսականները
Կիևից հստակ ռազմավարություն են ակնկալում՝ օգնության հաջորդ փաթեթը հաստատելու համար։
Այս մասին Վլադիմիր Զելենսկ հետ հանդիպումից հետո հայտարարել է Ներկայացուցիչների պալատի
խոսնակ Մայք Ջոնսոնը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Մեզ անհրաժեշտ է հստակ ձևակերպված
ռազմավարություն, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և մինչ այժմ պատասխանները բավարար
չեն եղել։ Դրանք մեզ չեն տվել այն հստակությունն ու մանրամասները, որը մենք կրկին ու
կրկին խնդրել ենք», – ասել է Ջոնսոնը լրագրողների հետ զրույցում։