Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպում է կազմակերպվում
ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է կազմակերպվում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև․ գրում է BBC-ն։
Թրամփը, սակայն, չի նշել, թե երբ կկայանա հանդիպումը։ «Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք», – նշել է ԱՄՆ նորընտիր նախագահը։ Ռուսական TASS լրատվական գործակալությունը, մեջբերելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, ասել է, որ ԱՄՆ-ը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել հանդիպման խնդրանք։