10 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոս Անջելեսի հրդեհների տնտեսական կորուստները կարող են գերազանցել 50 միլիարդ դոլարը

Լոս Անջելեսի հրդեհների տնտեսական կորուստները կարող են գերազանցել 50 միլիարդ դոլարը

Լոս Անջելեսում բռնկված հրդեհները կարող են հանգեցնել 50 միլիարդ դոլարի տնտեսական վնասի, իսկ ապահովագրական հատուցումները կարող են կազմել 20 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հրապարակելով JPMorgan Chase & Co. բանկի վերլուծությունը։

«Հրդեհներից առաջացած տնտեսական կորուստները կազմում են մոտ 50 միլիարդ դոլար, և մենք կարծում ենք, որ հատուցման ենթակա վնասները կարող են գերազանցել 20 միլիարդ դոլարը։ Այս գնահատականը կարող է աճել, եթե հրդեհները չկարողանան զսպել»,- նշվում է բանկի հայտարարության մեջ։