10 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա քաղաքական նպատակ է հետապնդում․ Արսեն Բաբայանը ներկայացրել է ձերբակալությունների բուն պատճառը

Սա քաղաքական նպատակ է հետապնդում․ Արսեն Բաբայանը ներկայացրել է ձերբակալությունների բուն պատճառը

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով նաև Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե որն է իրեն ու մի քանի այլ անձանց ձերբակալելու իրական պատճառը։

Բանն այն է, որ «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի սահմանած ծառայություններից  օգտվում է նաև Արթուր Վանեցյանը, իսկ նշված օրենքը նախատեսում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել մեքենա, որում կարող են լինել ոչ ավելի, քան  3 անվտանգության աշխատակիցներ։ Չնայած ՀՀ օրենքով սահմանված այս դրույթին՝ ոստիկանությունը, իշխանության հրահանգով, արդեն չորրորդ անգամ ձերբակալում է համապատասխան լիցենզիա ունեցող  անվտանգության աշխատակիցներին՝ իբր ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածով։

«Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծնվել է միտք, որ հենց Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք ծառայություններից։ Ակնհայտ է, որ սա ուղիղ քաղաքական նպատակ է հետապնդում, որովհետև այդ ինչ-որ մեկը, որի հիվանդ գլխում ծնվել է այդ միտքը, որ Արթուր Վանեցյանը Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի ծառայություններից, արդեն չորրորդ անգամ ոստիկանության աշխատակիցներին ստիպում է, որ որ լիցենզավորված ծառայության  անվտանգության աշխատակիցներին, որոնք զենք կրելու իրավունք ունեն, որոնց տվյալներն ամբողջությամբ առկա  են ոստիկանության և ԱԱԾ համապատասխան բազաներում, ձերբակալեն։

Սա միտված է մի բանի, որ թույլ չտան Արթուր Վանեցյանին օգտվել օրենքով թույլատրելի ծառայությունից»,- մանրամասնել է Բաբայանը։