19 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը համաձայնել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է. ելնելով այս դիրքորոշումից՝ իրավական առումով Բաքուն գործում է իր տարածքում․ Վոլոդին

Փաշինյանը համաձայնել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է. ելնելով այս դիրքորոշումից՝ իրավական առումով Բաքուն գործում է իր տարածքում․ Վոլոդին

Իրավական առումով Ադրբեջանը գործում է ԼՂ-ում՝ իր տարածքում, բայց կարևոր է նաև տարածաշրջանում
բնակվող խաղաղ բնակչության անվտանգության և իրավունքների հարգումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ
այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է. ելնելով այս դիրքորոշումից՝
իրավական առումով Բաքուն գործում է իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- գրել է Վոլոդինը Տելեգրամի իր ալիքում։