25 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Արցախի
Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների
ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության
«Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց
վիճակով ու անհանգստացնող խնդիրներով:

Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու
համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների
հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում: Այս մասին տեղեկացնում է  ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն