11 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն

Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել․

«Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում ու կանգնած է համագումարի ընտանիքի, ընկերների  և աջակիցների, բոլոր տուժածների կողքին:

Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի:

Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ մարելու հսկայական հրդեհները, պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,-ասված է հայտարարության մեջ։