Շվեցարիայի Պաշտպանության նախարարին մեղադրել են երկրի անվտանգությունը վտանգելու համար
Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը կոչ է արել երկրի պաշտպանության նախարար Վիոլա Ամխերդին հրաժարական տալ։ Կուսակցության հայտարարությունից պարզ է դառնում, որ պատճառը նախարարի ձախողված անվտանգության քաղաքականությունն է։
«Այն, որ Շվեյցարիան այլևս չի կարող ապահովել իր ներքին և արտաքին անվտանգությունը, հետևանք է քաղաքական սխալների և կադրերի սխալ ընտրության։ Տիկին Ամխերդը բանակը զինելու փոխարեն նախընտրում է զբաղվել գենդերային հարցերով։ Նա մատակարարում է Ուկրաինային այն զենքերը, որոնք նախատեսված են եղել շվեյցարացիների համար։ Տիկին Ամխերդ, հրաժարական տվեք»- ասվում է կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ։