
Գարիկ Կարապետյանը՝ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
Կատարի
մայրաքաղաք Դոհայում շարունակվում է ծանրամարտի Գրան-պրի մրցաշարը։ Այսօր Հայաստանի
ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, ով
երկամարտի 391
կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն
ու արժանացավ բրոնզե մեդալի։
Պոկում
վարժությունում Կարապետյանը իրեն հավասարը չուներ, նա հաղթեց վարժությունը 180
կգ արդյունքով։
Հրում վարժությունում մեր մարզիկը գլխավերևում պահեց 211 կգ-անոց ծանրաձողը,ինչը վարժության 5-րդ արդյունքն էր։
Այս քաշային կարգում հայտավորված էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը,սակայն
նա, վնասվածքի պատճառով մրցահարթակ չբարձրացավ։