ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Նատալի Լուազո
Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի
առաջ. «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի
ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերագույն ներկայացուցիչը մերժել է Խաղաղության
եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի աջակցության խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության,
ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Այդ ընթացքում, Ադրբեջանն ամրապնդեց
իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես Թուրքիայից
և Իսրայելից, ինչի առաջ աչք ենք փակել »,-ասել է Լուազոն Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ:
Նրա խոսքով` այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի
ղեկավարների դեմ: Անգործությամբ ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա հույս դնել չի կարելի։