Նախորդ տարի ԱՄՆ-ը եռապատկել է ռուսական կակաոյի ներմուծումը
2024 թվականի 11 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը եռապատկել է ռուսական կակաոյի ներմուծումը, հիմնականում շոկոլադի գնումները, երեք տարում հասցնելով առավելագույնի․ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան վիճակագրական ծառայության տվյալներին։
Այսպիսով, հունվարից մինչև նոյեմբեր Միացյալ Նահանգները Ռուսաստանից ներմուծել է գրեթե երկուսուկես միլիոն դոլարի կակաո և կակաոյի արտադրանք, երեք անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ։ Սա 2021 թվականից ի վեր գնումների առավելագույն ծավալն է։
Նոյեմբերի ներմուծումը նույնպես ռեկորդային է դարձել՝ այս ամիս ամերիկացիները ռուսական կակաո են գնել 389 հազար դոլարով (առավելագույնը՝ 2022 թվականի հունվարից)։ Ամսվա ընթացքում ցուցանիշն աճել է մեկ տոկոսով, իսկ տարվա կտրվածքով՝ 2,1 անգամ։