Գերմանիան 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային
Գերմանիան 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային։ Այս մասին X-ում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
«Մենք հավելյալ 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրենք Սիրիայի խաղաղ բնակչությանը անցումային շրջանում»,- նշել են գերատեսչությունում։
«Ի վերջո, դա ծառայում է Սիրիայում իրավիճակի կայունացմանը և Գերմանիայում և Եվրոպայում մեր իսկ անվտանգության ապահովման նպատակին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունների տեսանկյունից նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, սակայն խաղաղ բնակչությանը անհապաղ օգնություն է անհրաժեշտ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է կարևոր ենթակառուցվածքների վերականգնմանը։
Հունվարի 12-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը մասնակցում է Սիրիայի հարցով ընդլայնված կազմով բանակցություններին, որոնք տեղի են ունենում Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։