Լեհաստանն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում
Լեհաստանն
իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական
գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ,
վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ, ասված է X (նակինում՝ թվիթեր) սոցիալական
հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի
առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ
ներգրավմամբ»։