26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում կոչ են արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Գերմանիայում կոչ են արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Գերմանիայի
խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել
է, որ հարկավոր է վճռորոշ և արագ գործել՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի
տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ «Ռոթն այս մասին գրել է X-ի (նախկինում՝
թվիթեր) իր միկրոբլոգում։

«Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական
և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի
բանակցային սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար», – գրել է նա։

Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը»,
որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու
իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի
վրա։