ԵՄ-ն հանձնառու է խորացնել անվտանգության ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցությունը․ ԵԽ նախագահ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից։ Կոշտան X-ի գրառմամբ տեղեկացրել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան․
«Ես հայտնեցի Եվրոպական Միության հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը, ինչպես նաև խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ անվտանգության, տնտեսության, մարդկանց միջև շփումների, ժողովրդավարական ինստիտուտների և կայունության: Անհամբեր սպասում եմ վարչապետ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը»,- գրել է ԵԽ նախագահը։