Ադրբեջանում կանխել են 200 000 ԱՄՆ դոլարի դիմաց նախատեսված ահաբեկչությունը
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ասլանով Ագիլ Գոյջա օղլուին և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսմայիլով Ջեյհուն Շահին օղլուին, ովքեր փորձել են ահաբեկչություն նախապատրաստել Ադրբեջանում գործող կրոնական համայնքներից մեկի անդամի դեմ։ Ինչպես հաղորդվել է, Ագիլ Ասլանովը, ով զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ, 2024 թվականի սեպտեմբերին, գտնվելով երրորդ երկրում, ծանոթի միջոցով հանդիպել է այդ երկրի հետախուզության աշխատակիցների հետ: Վերջիններս Ագիլ Ասլանովին ցույց են տվել կրոնական համայնքի անդամի լուսանկարները՝ հանձնարարելով 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց սպանել նրան: Ագիլ Ասլանովին ի սկզբանե հանձնարարվել է հավաքել և նրանց փոխանցել համայնքի անդամի և նրա աշխատավայրի վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալները, ինչի համար նրան 2000 դոլար կանխավճար է տրվել:
Հանձնարարությունը կատարելու համար Բաքու ժամանած Ագիլ Ասլանովը Ջեյհուն Իսմայիլովի հետ միասին, ով ներգրավվել էր հանցավոր գործողություններին նյութական օգուտ ստանալու դիմաց մասնակցելու համար, աշխատանքներ են իրականացրել կրոնական համայնքի անդամի բնակության և աշխատանքի վայրի մասին տեղեկություններ հավաքելու և դրանք ուղարկելու ուղղությամբ։ Ագիլ Ասլանովին և Ջեյհուն Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 28, 214.2.1, 274, 276 և այլ հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։