
Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի. Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին
Երգչուհի
Սիրուշոն ինսթագրամի իր էջում անդրադարձել է Արցախում իրականացվող ցեղասպանությանը։
«Իմ միջազգային հետևորդների համար!! Շուրջ մեկ տարի առանց տարրական պաշարների շրջափակման
մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու
ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար և րոպե առ րոպե կորցնում են իրենց տները։
Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։
Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների և քույրերի համար։
Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի», – գրել է երգչուհին։