26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղապահները անում են հնարավորը՝ ԼՂ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

Խաղաղապահները անում են հնարավորը՝ ԼՂ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները
անում են հնարավորը՝ Արցախի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Պուտինն առաջին անգամ է անդրադարձել Արցախում Ադրբեջանի իրականացրած
ագրեսիային։

«Մենք մշտական շփման մեջ ենք Երևանի իշխանությունների,
Ստեփանակերտի ու Բաքվի հետ։ Հույս ունենք՝ կկարողանանք դեէսկալացիայի հասնել ու խնդիրները
կլուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել
էր, թե Մոսկվան հույս ունի կարճ ժամկետում կազմակերպել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։