Թաղավարդից քաղաքացիների են գերեվարել․ Մետաքսե Հակոբյան. News.am
Մեր ընկերների հարազատներին ադրբեջանցիները Թաղավարդից գերեվարել
են։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր
Մետաքսե Հակոբյանը:
«Ամենածանր չկա, բոլոր հատվածներում է ծանր: Մեր ընկերների հարազատները,
որոնք Թաղավարդում են ապրում, ադրբեջանցիները գերեվարել են: Ադրբեջանցիները գնում են
ծայրահեղ քայլերի և իրենց համար տարբերություն չկա խաղաղ բնակիչ է, թե՝ ոչ, սպանում
են կամ գերեվարում են բոլոր կողմերից:
Սա այն ցեղասպանությունն է, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր,
նա հասավ իր երազանքին»,-ասել է Հակոբյանը։
Նա տեղեկացրել է, որ հիվանդանոցից է եկել․
բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան։