15 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄԷ-ի միջնորդությամբ 25-ական ռազմագերի են փոխանակել

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄԷ-ի միջնորդությամբ 25-ական ռազմագերի են փոխանակել

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից 25 զինծառայող է վերադարձվել․ տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Բանակցային գործընթացի արդյունքում հունվարի 15-ին վերադարձվել է 25 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 25 ռազմագերի», – ասված է հաղորդագրության մեջ։

Վերադարձված բոլոր զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Այնուհետև նրանց կտեղափոխեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։

Բանակցություններում միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները: