ԵՄ–ն Գազայի համար 120 միլիոն օգնություն կտրամադրի
Եվրամիությունը հայտարարել է Գազայի համար 120 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին․ այս մասին տեղեկանում ենք Եվրամիության կայքէջից։ Հաղորդվում է, որ օգնության փաթեթը ներառում է սնունդ, բժշկական օգնություն, ապաստան և աջակցություն ջրի, սանիտարական և հիգիենայի համար:
Նշվել է, որ ԵՄ–ն սերտորեն գործակցելու է ՄԱԿ–ի գործակալությունների և մարդասիրական այլ գործընկերների հետ՝ ապահովելու օգնության արագ առաքումը։