Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք․ Արտակ Բեգլարյան
Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն
չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի
մեջ է գցում իր հայրենակիցներին․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել
է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն
ու արյունահեղությունը Արցախում։ Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի
վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի
ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։
Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝
պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը»,-գրել է Բեգլարյանը։