Պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած հումանիտար կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում․ ԿԽՄԿ
Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար
կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում․ ասել է Եվրոպայի
և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը՝ կոչ անելով
անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը։
«Բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցվել երկու հիվանդանոց, առաջիկայում
ծրագրվում է նոր մատակարարումներ անել։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել
հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն
դրա կարիքը»,- հայտնել է ԿԽՄԿ-ն։