20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու Ռուսաստանը միջպետական նոր, մեծ պայմանագրի ստորագրմանն են նախապատրաստվում

Իրանն ու Ռուսաստանը միջպետական նոր, մեծ պայմանագրի ստորագրմանն են նախապատրաստվում

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն
է տարածել, որում նշված է, որ Իրանն ու Ռուսաստանը միջպետական նոր, մեծ պայմանագրի
շուրջ են աշխատում։

Հաղորդագրության մեջ
մասնավորապես, ասվում է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահներ
Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումից հետո հեռախոսազրույց են անցկացրել
երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ քննարկելու
համար Պուտին-Ռայիսի հանդիպման արդյունքներով տարվող աշխատանքների ընթացքը։

Երկկողմ համագործակցությանն
ու Պուտին-Ռայիսի հանդիպման արդյունքների իրականացման ուղղությամբ տարվող քայլերի քննարկումից
զատ, արտգործնախարարները  «պայմանավորվել են
արագացնել միջպետական նոր, մեծ պայմանագիրն ավարտին հասցնելու աշխատանքները»։ ՌԴ ԱԳՆ
հաղորդագրությունում նշված է նաև, որ ռուս-իրանական պայմանագիրն արդեն իսկ բարձր պատրաստության
աստիճանի է։

Տեղեկացվում է նաև, որ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը
քննարկել են միջազգային նշանակության խնդիրներ, կենտրոնացել են իսրայելապաղեստինյան
հակամարտության վրա ու ընդգծել Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։