18 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում․ Թադևոս Ավետիսյան

2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ահազանգում է․

«2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։

Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը։

Նաև այս ռիսկերի մասին էի խոսում ոլորտի պատասխանատուների հետ։

Բարձրաձայնածս հարցերը այդպես էլ մնացին առանց պատշաճ պատասխանների։

🖇Փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի։

Բայց ուզի էլ, չի կարող իր պարտավորությունը կատարել, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։

Ավելին՝ պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի»։