Ռուբեն Վարդանյանն ինձ համար համակրելի դարձավ, երբ սովորական մեծահարուստից վերածվեց մի մարդու, ով ամեն ինչ զոհեց հանուն իր հայրենի Հայաստանի․ Բորիս Ակունինը հանդես է եկել ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուս գրող, գիտնական-ճապոնագետ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ Բորիս Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի։ Նա մասնավորապես գրում է․
Շատերն են տեղադրել Ռուբեն Վարդանյանի ուղերձը։ Ամենայն հավանականությամբ դուք արդեն կարդացել եք այն։ Բայց ես ուզում եմ միանալ այս աջակցության արշավին:
Ռուբեն Վարդանյանն ինձ համար հետաքրքիր և համակրելի դարձավ, երբ սովորական մեծահարուստից, որոնցից Ռուսաստանում տասնյակ հազարներով կա, վերածվեց մի մարդու, ով ամեն ինչ զոհեց հանուն իր հայրենի Հայաստանի, և բացի այդ, նա սկսեց մի հրաշալի մանկավարժական փորձ՝ Դիլիջանի դպրոցը։
Այն, որ Վարդանյանը մեկ տարուց ավելի պահվում է ադրբեջանական բանտում, ինքնին վրդովեցուցիչ է։ Իսկ հիմա պարզվում է, որ նրա դատավարությունն ամբողջությամբ կաֆկայական է լինելու։