19 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես այսօր գործադուլ եմ անում և պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը․ Մենուա Սողոմոնյան

Ես այսօր գործադուլ եմ անում և պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը․ Մենուա Սողոմոնյան

Այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, երբ մեր ժողովրդին
կոտորում են, երբ իմ արցախցի ուսանողները ուշ գիշերը բորդյուրների վրա նստած անզորությունից
լացում են, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել․
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «Համախմբում» շարժման խորհրդի
անդամ Մենու Սողոմոնյանը։

«Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին
պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն
է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը»,- գրել է նա։