TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը
ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է հայտնի TikTok սոցիալական ցանցի գործունեությունը, հայտնում է BBC-ն։ Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հետևյալ հաղորդագրությունը.«TikTok-ն այս պահին անհասանելի է: ԱՄՆ-ն ընդունել է TikTok-ն արգելող օրենք։
Ցավոք, սա նշանակում է, որ առայժմ չեք կարող օգտագործել հավելվածը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո, կաշխատի մեզ հետ՝ TikTok-ը նորից գործարկելու նպատակով լուծում գտնելու համար»։
Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է 90 օրով երկարաձգել TikTok-ի աշխատանքը, մինչև որ հարցին լուծում կգտնվի։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։