Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ․ Տիգրան Աբրահամյան
«Արցախի
դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ:
Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող
է կռվում է»,-այս մասին ֆեեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանը պնդում է՝ 9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների
բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
«Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց,
որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը,
որում այս պահին մեր հայրենակիցներն են»,-գրել է նա։