Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել ԼՂ-ն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով․ Արգենտինայի նախագահ
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի
78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի
բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։
«Հենց այսօր, երբ անցկացվում է այս նստաշրջանը, հայտնի դարձավ,
որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել ԼՂ-ն իր վերահսկողության տակ
վերցնելու նպատակով»,- հայտարարել է Արգենտինայի նախագահը։
Այս մասին տեղեկանում ենք Բուենոս Այրեսի հայկական Diario
Armenia կայքից:
«Ինչպես միշտ, մենք շարունակում ենք պահանջել, որ կողմերը ճանապարհ
գտնեն դեպի խաղաղություն»,- ասել է նա:
Արգենտինայի նախագահն ընդգծել է՝ միջազգային հանրությունը չի կարող
պասիվ մնալ նման իրողության առջև, այլ պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: