Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա․ Արման Թաթոյան
Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև,
Ստեփանակերտի և այլ համայնքների միջև կապ գրեթե չկա, գրում է ՀՀ մարդու
իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի
բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ)
խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց
ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված
մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստներն ու բնակավայրերի
ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով
մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ
ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման ուղղությամբ», – գրել է
Թաթոյանը։