Փոխենք իշխանությունը, վերցնենք զենքը ու պաշտպանենք մեր Արցախը․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը Հանրապետության Հրապարակումհանդես է եկել
հայտարարությամբ․
«Սիրելի քույրեր, Սիրելի եղբայրներ։ Սիրելի հայրեր, մայրեր,որդիներ։ Այսօր
իրականում օրհասական պահ է։ Մեր Արցախը կրակի տակ է։ Այ սպահի դրությամբ 25-ից
ավելի զոհ ունենք, 150 վիրավոր, 10 գյուղ թշնամին գրավել է արդեն։
Ու մեր քույրերն ու եղբայրները Արցախում այսօր կրակի տակ են։ Եվ մենք իրենց պաշտպանելու
միայն մի ձև ունենք․ այս երկրում փոխենք իշխանությունը, վերցնենք մեր ձեռքը զենքը,
վերցնենք մեր երկրիկառավարումը ու պաշտպանենք մեր Արցախը ու պաշտպանենք մեր Հայաստանը»,
– ասել է Չալաբյանը։