21 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան

Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավր Սեյրան Օհանյանը խորհրդարանում հայտարարեց՝ Բաքուն այսօր շինծու դատավարություններ է սկսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ օգտվելով ՀՀ իշխանությունների՝ կամազուրկ լինելու հանգամանքից։

«Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին։

Օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր ու վտանգավոր զիջումներ է կորզում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։