Իսրայելի դեսպանը բոյկոտել է Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում
ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 78-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ելույթի ժամանակ
Իսրայելի դեսպանը ցուցադրաբար ոտքի է կանգնել և ցուցադրել է Մեհսի Ամինիի
լուսանկարը, որի վրա գրվա ծ է եղել․ «իրանցի կանայք արժանի են ազատության հիմա»։
Մեհսի Ամինին
մահացել է 2022 թվականին Թեհրանի հիվանդանոցներից մեկում, մահվան
պատճառները մինչ այժմ անհայտ են։ Իրանի իշխանությունները նրա նկատմամբ մեղադրանք էին
առաջադրել հիջաբ չկրելու համար։