ԼՂ հակամարտության կարգավորման ճակատագրի վրա ազդել է պաշտոնական Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը . ՌԴ ԱԳՆ
Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը,
դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում
զոհերը. ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես
ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին
Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի
տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար պայմանները,
ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված դրությունը։
Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց խնդիրները և նույնիսկ
այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը,- ասվում է գերատեսչության
հաղորդագրության մեջ»։